-
28.09.2019|
21:21
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեք մեծություն կլինեն մեկ բեմում` Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն` իբրև դաշնակահար:
-
28.09.2019|
13:47
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցի, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
-
28.09.2019|
13:46
ՄԱԿ կենտրոնակայանում սեպտեբերի 27-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։
-
28.09.2019|
13:45
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը սեպտեմբերի 27-ին ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն:
-
28.09.2019|
13:44
ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, որի մասին հիշատակվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ժամանակ, չեղարկել է այցը Հայաստան, որտեղ պետք է ելույթ ունենար ռուսական կառավարության նախաձեռնած համաժողովում՝ որպես վճարովի խոսնակ՝ գրում է The Washington Post-ը։
-
28.09.2019|
13:43
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը զորավարժությունների ընթացքին հետևելիս հանդիպել է ուղիղ գծով շարված փոքրիկների և մոտեցել է իր «զինվորների» հետ զրուցելու: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.«Զորավարժարանի ճանապարհին «զորք» էր շարված»:
-
28.09.2019|
13:42
Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Կուրտ Վոլկերը հրաժարական է տվել՝ հաղորդում է CNN-ը։
-
28.09.2019|
13:41
Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։
-
28.09.2019|
13:40
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նյու Յորքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, այղ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը, գրում է ria.ru-ն:
-
28.09.2019|
13:39
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
թշվառ իրականություն